|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահում Kia-ն կներկայացնի նոր սպորտային ավտոմեքենա 12.07.2011

Մի քանի տարիների ընթացքում հարավկորեական Kia-ն ձեռք բերեց հասանելի և որակյալ ավտոմեքենաներ արտադրող ընկերության անունը` ինչ-որ տեղ շնորհիվ գերմանացի դիզայներ Պիտեր Շրայերի (Peter Schreyer).

Ինչպես տեղեկացնում են բրիտանական հրատարակությունները` Kia ընկերությունը ավելի հակված է դեպի սպորտային ավտոմեքենաների արտադրությունը: Ընկերությունը պատրաստվում է այս տարվա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահի շրջանակներում  ներկայացնել V8-մխոցային սպորտային “կուպե” տեսակի ավտոմեքենա: Անմիջապես դրան հունվար ամսին կհաջորդի NAIAS-ի ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի թվով երկրորդ սպորտային ավտոմեքենան` ստեղծված Հյուսիսային Ամերիկայում արտադրվող Kia-ի սեդան տեսակի հիման վրա:   

Ըստ ասեկոսների` այդ երկու տարբերակներից մեկը վաճառքի է դուրս գալու 2015 թ-ից ոչ շուտ:

Հայտնում են նաև, որ Kia-ն մտածում է արտադրել սպորտային ավտոմեքենայի եզրաչափերով ավելի կոմպակտ տարբերակ, որը կմրցի այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են VW Scirocco-ն, Mazda MX-5-ը և Renault Megane Coupe-ն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ