|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Ուղևորություն դեպի լուսին

Եթե դուք կարողանայիք գնալ լուսին ավտոմեքենան վարելով 95 կմ/ժ արագությամբ, ապա Ձեզնից կպահանջվեր 6 ամիս ժամանակ այնտեղ հասնելու համար:

ՎԱՐՈՐԴ Ծառայության նկարագրությունը
Գինը / 1 օր
ՎԱՐՈՐԴ
Վարորդներն ունեն երկարամյա աշխատանքային փորձ և հմտություն, գիտեն Հայաստանի տեսարժան վայրերը, բնակավայրերն ու ճանապարհները: Մեր վարորդները բարեհամբույր և հոգատար մարդիկ են: Վարորդների աշխատանքային օրեկան ծանրաբեռնվածությունը առավելագույնը 8 ժամ է: Ներկայացված գինը չի ներառում նրանց գիշերակացի և սննդի ծախսերը` Երևանից դուրս:
9.000 AMD
ՆԱՎԻԳԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ Ծառայության նկարագրությունը
Գինը / 1 օր
ՆԱՎԻԳԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Եթե լավատեղյակ չեք Հայաստանի ճանապարհներին, բնակավայրերին, ապա խորհուրդ կտանք ավտոմեքենա վարձակալելիս վերցնել նաև նավիգացիոն համակարգ: Համակարգը մեծ ճշտությամբ և տարբեր լեզուներով կօգնի գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ: Մենք առաջարկում ենք հեշտ գործածվող, ժամանակակից նավիգացիոն համակարգեր, որոնց տեղեկությունները հաճախակի թարմացվում են: 
Նավիգացիոն համակարգը 5 կամ ավելի օրով վարձակելիս` գանձվում է 15.000 դրամ` անկախ օրերից թվից:
3.000 AMD
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂ Ծառայության նկարագրությունը
Գինը / 1 օր
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂ
Եթե վարձակալած ավտոմեքենայում լինելու են երեխաներ, ապա պետք է ունենալ հատուկ մանկական նստատեղեր, որոնք բավականին հարմարավետ և հուսալի են: Երեխաներին առանց հատուկ նստատեղերի փոխադրելը վտանգավոր է: Առաջարկվող մանկական նստատեղերը նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար` մինչև 1 տարեկան, 1-3 տարեկան և 3-6 տարեկան խմբերի համար: 
Մանկական նստատեղը 5 կամ ավելի օրով վարձակելիս` գանձվում է 20.000 դրամ` անկախ օրերից թվից:
4.000 AMD
ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ Ծառայության նկարագրությունը
Գինը / 1 օր
ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ

Վարձակալված ավտոմեքենայում ինտերնետ ունենալու համար մեր ընկերությունը կարող է տրամադրել Ձեզ հատուկ USB սարք, որը կապահովի գերարագ 4G անսահմանափակ Wi-Fi ինտերնետ: Սա հիանալի միջոց է ուղևորությունների ընթացքում առօրյա ռիթմից չկտրվելու համար:


2.000 AMD