|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել 21.06.2025

  • Սևանա լիճը – Հայաստանի մարգարիտը։ Գտնվում է ոչ հեռու Երևանից, կարող եք ամբողջ օրը նվիրել այս գեղեցիկ վայրին՝ վայելելով տեսարանները, այցելելով տեղական ռեստորաններ և համտեսելով լճից նոր որսացված ձուկը։
    Եթե որոշեք ևս մեկ վայր այցելել նույն օրը, կարող եք շարունակել մեր հաջորդ առաջարկով.

  • Հին Գառնի տաճարը և Գեղարդ վանական համալիրը։ Լեռնային տեսարանները և պատմության շունչը այս վայրերում անմոռանալի փորձ կդառնան՝ թողնելով տպավորություններ, որոնք կդառնան Ձեր ուղևորության հիշողությունների մաս։

  • Նորավանք վանական համալիրը։ Այստեղ ոչ միայն վանական ճարտարապետությունն է տպավորիչ, այլև ամբողջ ճանապարհը դեպի վանք ձեզ կզարմացնի իր գեղեցկությամբ։ Զարմանալի չէ, որ այս վանքը համարվում է ամենապահանջված ուղղություններից մեկը։ Ճանապարհին կամ վերադարձի ժամանակ կարող եք այցելել Արենի, որտեղ կարող եք շրջել տեղական գինեգործարաններում և ձեռք բերել գինի՝ ըստ ձեր նախընտրության։

  • Տաթևի վանք։ Ճանապարհը երկար է, սակայն լիովին արդարացված։ Ամենաերկար ճոպանուղով ճամփորդությունը դեպի վանք կլինի Ձեր հիշողությունների մեջ թանկարժեք պահերից մեկը։
    Իսկ մենք կապահեվենք Ձեզ հաչմարավետ հանգիստով, վարձակալության հանձնելով մեքենա, որը Ձեզ հետ կլինի ամբողջ ժամանակ:


  • Բոլոր նորությունները

    Նորությունների արխիվ