Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Մահվան ելքով առաջին ճանապարհատրանսպորտային պատահարն աշխարհում գրանցվել է 1896 թվականի օգոստոսի 17-ին` Լոնդոնում, Անգլիա: Մեքենայի ղեկին գտնվող Արթուր Էդսելլը վրաերթի ենթարկեց 44-ամյա անգլուհու, երկու երեխաների մայր՝ Բրիջիտ Դրիսկոլլին: Ահա թե ինչպես տեղի ունեցավ առաջին վրաերթն աշխարում, որը հանգեցրեց մարդկային կորստի: Մինչ այդ գրանցվել էին միայն մի քանի թեթև բախումներ կառքերի և մարդկանց հետ, սակայն, պատճառված վնասվածքները շատ չնչին էին` այն ժամանակվա մեքենաների ունեցած ցածր արագության շնորհիվ: Ըստ ականատեսների խոսքերի` ավտոմեքենան հսկայական արագությամբ էր սլանում զոհի վրա:
Անբավարար վարորդական փորձը (Էդսելնն ընդամենը 3 շաբաթվա վարորդական փորձ ուներ), վարորդին շեղող գործոնները և արագության գերազանցումը մինչ օրս էլ հանդիսանում են ավտովթարների առաջացման հիմնական պատճառները:
Բոլոր նորությունները



