Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Ժնևի ավտոսրահում տեղի է ունեցել նոր Audi Q2 ամենագնացի համաշխարհային պրեմիերան: Ընկերությունում նոր ավտոմեքենայի դիզայնը ստացել է "երկրաչափական" անվանումը:
"Նոր Audi Q2-ի համար մենք մշակել ենք չափազանց հստակ, նոր երկրաչափական լեզու, որը հիանալի համապատասխանում է ավտոմեքենայի տեխնիկական նկարագրությանը" - պատմում է մակնիշի գլխավոր դիզայներ` Մարկ Լիխտեն:
"Ես նույնիսկ կասեի, որ նոր Q2-ը առանձնանում է տվյալ մակնիշի ամենագնացների մեջ` ցուցադրելով իր "անկախ բնավորություն":
Audi-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր Q2-ում վարորդի նստատեղն ասես սեդանի նստատեղ լինի` ցածր է ղեկի նկատմամաբ, բայց տեսանելիությունը պահպանվել է այնպես, ինչպես իրական ամենագնացում:
Եվրոպական շուկայում ավտոմեքենայի վաճառքը կմեկնարկի 2016 թվականի աշնանը, իսկ պատվերները կնդունվեն արդեն տարվա կեսից:
Բոլոր նորությունները



