Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Bentley Bentayga-ն արդեն իսկ հայտնի է որպես ամենաթանկարժեք ամենագնացներից մեկն աշխարհում: Ակնհայտ է, որ նմանատիպ ավտոմեքենայի հավելյալ գադջեթները չեն կարող ցածր արժեք ունենալ: Սակայն, երբեք այդպիսի բան չի պատահել, որ ներկառուցված ժամացույցն ավելի թանկ արժենա քան ավտոմեքենան:
Ժամացույցը պատրաստված է ոսկուց (վարդագույն կամ սպիտակ` ըստ ընտրության) և զարդարված է 8 ադամանդներով: Ժամացույցի թվատախտակը կարող է լինել մարգարտագույն կամ սև` ըստ գնորդի նախընտրության:
Breitling Mulliner Tourbillon-ի գինը դեռ պաշտոնապես հայտարարված չէ, սակայն հավաստի աղբյուրները նշում են ռեկորդային 234.000 ԱՄՆ դոլար գինը: Իմիջիայլոց, հենց ավտոմեքենայի գինը սկսվում է 229.000 ԱՄՆ դոլարից: Յուրաքանչյուր տարվա ընթացքում այդպիսի ժամացույցով թողարկվելու է ընդմանեը 4 ավտոմեքենա, քանի որ Breitling-ում միայն մեկ մասնագետ է կարողանում պատրաստել դրանք: 1 օրինակի պատրաստումը տևում է 3 ամիս:
Բոլոր նորությունները



