|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Ցունամին կաթվածահար է արել Ճապոնիայի ավտոարտադրությունը 19.03.2011

Ճապոնիայի առաջատար ավտոմեքենա արտադրող ընկերությունները դադարեցրել են իրենց աշխատանքները երկրի ողջ պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժի հետևանքով` հայտարարելով երեքօրյա չնախատեսված արձակուրդ:

 

Բնական աղետը կանգնեցրել է Toyota-ի երկու գործարանների աշխատանքը: Երկիր մոլորակի խոշորագույն ավտոմեքենա արտադրողը պետք է թողարկեր ամենաքիչը 40.000 մեքենա երեք օրում:

Ծագող արևի երկրի այլ առաջատար ընկերություններ ևս իրենց փոփոխություններն են մտցնում արտադրության համակարգում: Honda-ն փակել է իր գործարաններից երեքը` աշխատողների անվտանգությունը ապահովելու համար: Nissan-ը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել չորս ձեռնարկությունների գործունեությունը: Subaru-ն բաց է թողել հինգ գործարանների աշխատողներին:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ