Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Դուբայի ոստիկանությունն իր լյուքս դասի ավտոշարասյանն ավելացրել է նոր թանկարժեք մեքենաներ՝ Mercedes G-class Brabus, Mercedes SL 63, Audi R8 և Nissan GTR, հայտնում է Al Arabiya-ն: Դուբայի ոստիկանության լեյտենանտ Նաբիլ Ալ-Ռեդհան նշել է, որ այս մեքենաներն օգտագործվելու են զբոսաշրջային գոտիների հսկողության համար։ Նա հավելել է, որ ի տարբերություն լյուքս դասի ավտոշարասյան մյուս մեքենաների, նորույթները չեն օգտագործվի հանցագործների հետապնդման համար։ Ավելի վաղ Դուբայի ոստիկանությունը գնել էր Mercedes SLS, Bentley Continental GT Coupe, Aston Martin ONE77, Lamborghini Aventador և Ferrari 4 սուպերքարերը, որոնք, ըստ ոստիկանների, առավել արդյունավետ են դարձնում հանցագործների հետապնդումը։
Բոլոր նորությունները



