Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում
Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Հասարակության մեջ իր նոր սերնդի Santa Fe ավտոմեքենայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու համար, կորեական Hyundai ավտոարտադրողն իր Twitter-ի միկրոբլոգներից մեկում հրատարակել է վերոհիշյալ ավտոմեքենայի մի քանի լուսանկարներ:
Ինչպես և սպասվում էր 2013 թ. մոդելային շարքի Santa Fe-ի թափքի ուրվագծերն ավելի սուր և ընդգծված են դարձել, ինչն էլ տարբերում է ավտոմեքենան իր մյուս մոդելներից: Սակայն ավտոմեքենայի դիմացի մասում նմանություն է նկատվում այն փորձնական նմուշի ավտոմեքենայի հետ, որը տեսախցիկների ուշադրությանն է արժանացել դեռևս հունվարին:
Նոր մոդելն ետնամասում կունենա փոքրիկ պատուհաններ, ինչն էլ հուշում է, որ այս սպորտային ավտոմեքենան պատրաստ է դիզայնի ասպարեզում իր մրցակցությունը շարունակել այնպիսի ավտոմոքենաների հետ ինչպիսիք են` Nissan Murano-ն, Ford Edge-ը և Toyota Venza-ն:Բոլոր նորությունները



