|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

2013 Hyundai Elantra GT 22.02.2012

Չիկագոյի ավտոսրահի ժամանակ բացի Hyundai Elantra-ի կուպե տեսակից ներկայացված էր նաև Elantra GT-ին, որը հանգիստ կարող է մրցել այնպիսի մեքենաների հետ, ինչպիսիք են Ford Focus-ը, Mazda 3-ը և Volkswagen Golf-ը:

Elantra-ի GT մոդելը հանդիսանում է 7/11 նախագծի մի մասը, այսինքն` նոր կամ թարմացված մոդելներ լույս կտեսնեն մոտակա 11 ամիսների ընթացքում: Ավտոմեքենան կհայտնվի անմիջապես Veloster Turbo-ի և Genesis կուպեից հետո: Նոր GT մոդելը կհամալրվի 4-մխոցային 1.8 լիտր ծավալ ունեցող շարժիչով, որի հզորությունը կկազմի 148 ձ.ու.: Նույն շարժիչից կունենան նաև սեդանը ու կուպեն:
 

Ինչ վերաբերվում է փոխանցման տուփին, ապա այն լինելու է մեխանիկական և ունենալու է 6 աստիճան: Վառելիքի խնայողությունը կկազմի 12 կմ/լ քաղաքում և 16.5 կմ/լ մայրուղիներին: Արտաքնապես մեքենան կունենա ավելի ագրեսիվ տեսք ի շնորհիվ ավելի ցածր թափքի: Մեքենայի սրահը ավելի հարմարավետ կդառնա ոչ միայն ուղևորների համար, այլ նաև ավելի տարողունակ` խոշոր բեռներ տեղափոխելու համար:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ