Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում
Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Ավելի վաղ այս տարի հանրութանը հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու Ferrari F430 Scuderia ավտոմեքենայի հետ, որն արվեստի իսկական կտավի էր վերածել նկարիչ Լորենս Գարտելը:
Այս անգամ արվեստի և ավտոմեքենաների սիրահարները ևս կարող են հիանալ նոր գլուխգործոցով, որտեղ որպես նկարչական արվեստի առարկա կրկին հանդես է եկել Scuderia 430-ը, սակայն այս անգամ վերածնված Ֆիլիպ Պասկուայի նկարչական տաղանդի շնորհիվ: Մինչ Պասկուան կանցներ իր բուն գործին, նա ավտոմեքենան ամբողջովին պատել է կովի մշակված կաշվով: Ի վերջո, ստացվել է այն, ինչը կարելի է նկարագրել որպես "Էդ Հարդիի արվեստի գովերգում":
Դժվար թե Պասկուան որևիցե առնչություն ունի նորաձևության աշխարհի հետ, սակայն բարդ ճապոնական տարրերի, ծովային կենդանիների և սահմռկեցուցիչ գանգերի համադրությունը վկայում է նրա մասին, որ նա էլ է "խոսում Հարդիի լեզվով": Սակայն, այս ամենից զատ ամենատպավորիչ փաստը այն է, որ Պասկուան իր արվեստի գործը ստեղծելու համար օգտագործել է Scuderia-ի ողջ մակերեսը իր բոլոր խորթուբորդերով:
Բոլոր նորությունները



