Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Hyundai-ի ինժեներները որոշել են մեկ մեքենայի վրա համատեղել "ճայի թևերը", որոնք կբացվեն դեպի վեր և շարժական փեղկերը: Դեռևս աշխարհում ոչ մի մեքենա նման կառուցվածք չի ունեցել և կորեական կազմակերպությունն առաջինն է ստացել այդ մտքի արտոնագիրը: Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե այն երբ կստանա սերիական մարմնավորում, սակայն, պլանավորվում է ապագայում այդպիսի դռներով համալրել կորեական արտադրության մինիվենները:
Շարժական դռները շատ հարմարեն կայանման համար: Դրանք թույլ են տալիս հարմարավետորեն դուրս գալ ավտոմեքենայից առանց հարևան մեքենան վնասելու վախի: Դռները վերև բացելու հնարավորությունը շատ հարմար կլնի ոչ միայն խոշոր ուղեբեռ տեղափոխելու` այլ նաև ճամփորդությունների համար, որոնց դեպքում ազատ մուտք ապահովելով դեպի մեքենա այն հանդես կգա նաև որպես ծածկ: Կորեական ավտոարտադրողի կարծիքով նորույթը կհավանեն հատկապես recreational vehicle` այն է հանգստի և հեռավոր ճամփորդությունների համար նախատեսված ավտոմեքենաների սիրահարները:
Բոլոր նորությունները



