|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Երկդուռ BMW M3-ը վերջնականապես անցել է պատմության գիրկը 31.07.2013

BMW ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է BMW M3-ի կուպե տարբերակի արտադրությունը: Այժմ այս մակագրությամբ կարտադրվեն միայն սեդաններ, իսկ երկդռնանի սպորտային մեքենաները կստանան BMW M4 անունը: Առանց տանիքի BMW M3-ը կարտադրվի մինչև սեպտեմբեր:
1986 թվականից արտադրվող BMW M3-ի երկդուռ տարբերակի վերջին սերունդը արտադրվել է 2007 թվականին: Այդ ժամանակներից արտադրվել է ավելի քան 40.000 մեքենա: Սեդանի թափք ունեցող նոր BMW M3-ը առաջին անգամ պետք է ներկայացվի Ֆրանկֆուրտի ավտոսրահում սեպտեմբերին, իսկ երկդուռ BMW M4-ը դուրս կգա մեկ տարի հետո:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ