Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Ինտերնետային պորտալներից մեկի կողմից (Illicit Encounters) անցկացված ուսումնասիրությունները հայտնաբերել են, թե որ ավտոմեքենաներն են վարում անհավատարիմ ամուսինները: Այդ ցուցակի առաջատարն է հանդիսացել Audi-ն: Սեփականատերերի 22% խոստովանել է, որ կողմնակի հարաբերություններ է ունեցել: "Դավաճանների վարկանշային ցուցակի" երկրորդ տեղում է BMW ապրանքանիշը, որի սեփականատերերի 13,8% աչքի չեն ընկնում հավատարմությամբ: Երրորդ տեղը գրավել է Mercedes-ը` 8.7% ցուցանիշով: Այս վարկանիշի շրջանակներում ոչ առաջնակարգ ավտոմեքենաների շարքում առաջին տեղում է Volkswagen-ը` որի սեփականատերերի 5.7% է խոստովանել, որ դավաճանել է, այն էլ` ոչ մեկ անգամ:
Բացառիկ հավատարմություն են ցուցաբերում ընտանիքին Peugeot-ի սեփականատերերը: Այս վարորդների միայն 0,4% է կողմնակի սիրավեպերի մասնակից դարձել: Նույնպես քիչ են դավաճանում այն վարորդները, որոնք վարում են` Renault (0.5%), Rover (0.5%), Skoda (1.1%) և Hyundai (1.6%):
Բոլոր նորությունները



