|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

MOTOGP: Դանի Պեդրոսան Ֆրանսիայում արժանացավ գրան-պրի մրցանակին 22.05.2013

Դանի Պեդրոսան ֆրանսիայում  արդեն երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տանում 2013-ի մրցաշարում: Չնայած, որ եղանակային պայմաններն անբարենպաստ էին Le Mans-ում, քանի որ աձրև էր տեղացել, սակայն, դա ամենևին էլ չխանգարեց Honda-ին ձեռք բերել իր հաշվով երրորդ հաղթանակը չորս էտապների արդյունքում: Yamaha-ի պատիվը փրկեց Քելվին Քրաթչլոուն, որը զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղն էլ բաժին հասավ Մարկ Մարկեսին և իր վարած Honda-ին:

Yamaha-ի թիմից Խորխե Լորենսոն կարողացավ կորզել միայն 7-րդ, իսկ Վալենտինո Ռոսսին` 12-րդ տեղերը:

Առաջնության արդյունքներով առաջատարներն են Honda-ի մրցարշավորդները` Դանի Պեդրոսան` 83 միավորով և Մարկ Մարկեսը` 77 միավորով: Երրորդ տեղը զբաղեցնում է Խորխե Լորենսոն` 66 միավորով, Քելվին Քրաթչլոուն վաստակել է 55 միավոր: Իսկ Վալենտինո Ռոսսին հինգերորդն է 47 միավորով:

Իտալիայի գրան-պրիի MotoGP առաջնության հինգերորդ փուլը տեղի կունենա հունիսի երկուսին Մյուջելոյի մայրուղուն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ