Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում
Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Ժամանակն է եկել վերջ դնելու բոլոր այն խոսակցություններին, որոնք պտտվում են Bently-ի նոր ամենագնացի շուրջ: Շքեղ և բարձրակարգ ավտոմեքենաներ արտադրողն այս անգամ էլ չվրիպեց և Ժնևում կայացած ավտոսրահին պաշտոնապես ներկայացրեց իր հերթական գլուխգործոցը` EXP 9 F մոդելը: Այս ամենագնացը դարձել է երրորդ մոդելը Mulsanne-ից և Continental-ից հետո: Ավտոմեքենայի արտաքին տեսքը լիովին համապատասխանում է ամենագնացի ընդունված չափանիշներին` ստեղծված Bentley-ի ինժեներների կողմից, որոնք այս անգամ ևս չեն դավաճանել իրենց սկզբունքենրին` հիմք ընդունելով Bentley-ի մարդատար ավտոմեքենաների համար նախագծված դիզայնը:
Այնուամենայնիվ, EXP 9 F-ի շարժիչը դեռևս մնում է չբացահայտված: Կոնցեպտը համալրված է եղել 6.0 լ 12-մխոցային տվին-տուրբո շարժիչով: Սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան կունենա կա՛մ 4.0 լ 8-մխոցային, կա՛մ հիբրիդ շարժիչ:
Բոլոր նորությունները



