|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Օբամայի Chrysler 300C ավտոմեքենան դրվել է աճուրդի 01.02.2012

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավտոմեքենան դրվել է աճուրդի eBay ինտերնետային կայքում: Ավտոմեքենայի այժմյա տերն արդեն իսկ նշանակել է նախնական արժեքը` 1 մլն դոլար:

 

Օբաման հայտնի է իր առանձնահատուկ վերաբերմունքով դեպի հզոր ավտոմեքենաները: Իր Chrysler 300C ավտոմեքենան նա ձեռք է բերել դեռևս 2004 թվականին, սակայն 3 տարի անց այն վաճառել դիլերական ընկերության միջոցով Չիկագոյից մի բնակչի, որն էլ ընթացքում պարզելով ավտոմեքենայի նախկին տիրոջ ծագումը` շտապել է կլորիկ գումար վաստակել:


Մասնագետների հավաստմամբ նմանատիպ ավտոմեքենայի արժեքը, որն ունի  5.7 լ հզորությամբ շարժիչ և 30.000 կմ վազք, չի գերազանցում անգամ 17.000 դոլար:

 

Ավտոմեքենայի այժմյա տերը նախընտրում է չբարձրաձայնել իր անունը` մտադիր լինելով ստանալ ավտոմեքենայի վաճառքից ոչ ավել, ոչ պակաս, քան 1 մլն. դոլար:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ