|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր ամենագնաց Nissan Ariya – շուտով վաճառքում

Տոկիոյում տեղի է ունեցել նոր կոնցեպտուալ Nissan Ariya կուպե ամենագացի պրեմիերան։

Հայաստանը, որ համարվում է քաղաքակրթության օրրաններից մեկը, գեղեցիկ մի երկիր է` իմաստուն ժողովրդով, հինավուրց պատմությամբ և անգնահատելի մշակութային արժեքներով: Լինելով աշխարհում ամենահին քաղաքակրթություններից մեկը` Հայաստանն աշխարհում առաջինն էր, որ պաշտոնապես ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն (301 մ.թ.): Հայաստանը հարուստ է միջնադարյան ճարտարապետական կոթողներով, որոնք բնության գրկում ցրված են Հայաստանի ողջ տարածքով` դարձնելով մեր երկիրը պատմամշակութային տուրիզմի չքնաղ անկյուն: Պատահական չէ, որ Հայաստանը հաճախ անվանում են "թանգարան բաց երկնքի տակ" :

Հայաստանում զբոսաշրջիկների համար կան բոլոր պայմանները բարձր մակարդակի հանգստի և շրջագայությունների համար: Այստեղ գործում են բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ, որոնք ապահովում են զբոսաշրջիկների գիշերակացը հյուրանոցներում և բնակարաններում, իրականացնում են նրանց շրջագայությունները երկրի տեսարժան վայրերով և կազմակերպում են անմոռաց հանգիստ այցելությունների ընթացքում:

Հյուրանոցների ամրագրման, Երևանում բնակատեղի վարձակալության, ինչպես նաև էքսկուրսիաների լայն ընտրություն է առաջարկում զբոսաշրջային ոլորտի առաջատար "Հյուր սերվիս" ընկերությունը:

"Հյուր Սերվիս" ընկերության օգնությամբ Հայաստան այցելող հյուրերը կարող են նախօրոք պատվիրել վարձով տրվող բնակարաններ և առանձնատներ Երևանում։ Բնակարանների վարձակալության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ գներին ծանոթանալու համար մուտք գործեք "Հյուր սերվիս" ընկերության կայքի "Վարձով տրվող բնակարաններ Երեւանում" բաժինը, իսկ առանձնատների համար` "Վարձով տրվող առանձնատներ Երեւանում" բաժինը:

Երևանում տեղակայված հյուրանոցներ ամրագրելու համար կարող եք օգտվել "Հյուր սերվիս" ընկերության կայքի "Հյուրանոցներ Երևանում" բաժնից, իսկ Երևանից դուրս` Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում, հյուրանոցներ պատվիրելու համար այցելեք "Հյուրանոցներ և հանգստյան տներ Երևանից դուրս" բաժինը:

"Հյուր սերվիս" ընկերությունն առաջարկում է նաև էքսկուրսիաների մեծ ու բազմազան ցանկ։ Դուք կարող եք ընտրել էքսկուրսիաներ մշտապես գործող գրաֆիկից` մուտք գործելով "Հյուր սերվիս" ընկերության կայքի "Ամենօրյա էքսկուրսիաներ" բաժինը, կամ պատվիրել էքսկուրսիաներ` ըստ ձեր նախասիրությունների` օգտվելով "Պատվերով Էքսկուրսիաներ" բաժնից: