| Մեկօրյա երթուղի
Խոր Վիրապ - Նորավանք - Տաթևի վանք
|
| |
|
Հեռավորություն
~ 550 կմ
|
|
Ճանապարհի տևողությունը
~ 10-12 ժամ
|
| |
|
Ճանապարհի տեսակը
Ասֆալտ
|
|
Երթուղու տեսակը
Երկկողմանի (հետադարձով)
|
|
|
|
Երթուղին ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
| |
|
Մեկնարկ՝ Caravan Rent a Car գրասենյակ, Երևան
Ճանապարհը երկար է՝ խորհուրդ ենք տալիս մեկնել վաղ առավոտյան
|
| |
|
Խոր Վիրապ վանական համալիր
4-րդ դարի վանք, որտեղից բացվում է լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռը Հայաստանում։ Մուտքն ազատ է, վճարովի ավտոկայանատեղին՝ մուտքի մոտ՝ 200 դրամ։ «Խոր Վիրապ» հայերեն նշանակում է «խորը փոս»
|
| |
|
Արենիի քարանձավ մուտքն առանց զբոսավարի՝ 1 000 դրամ
Քարանձավ, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը
|
| |
|
Նորավանք վանական համալիր
Միջնադարյան համալիր կարմիր ժայռերի մեջ․ ճանապարհին արժե կանգ առնել հենց մեջտեղում՝ տեսարանը վայելեու համար։ Մուտքն ազատ է
|
| |
|
«Տաթևեր» ճոպանուղի վճարովի, սեզոնային գներ
Աշխարհի ամենաերկար հետադարձելի անկանգառ ճոպանուղին, որը 2010 թվականին ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում
|
| |
|
Տաթևի վանք
9-րդ դարի վանական համալիր բազալտե սարահարթի վրա՝ լեռնային բնապատկերների գրկում։ Մուտքն ազատ է։ Երթուղու վերջնակետը
|
|
|
Դիտել երթուղու տեսանյութը
|
|
Սեզոնայնություն և սահմանափակումներ
| Կախված եղանակային պայմաններից՝ ճոպանուղին կարող է չաշխատել․ մեկնելուց առաջ ճշտեք ժամանակացուցը |
| |
| Սարավանի լեռնանցքները ձմռանը դժվարանցանելի են․ հնարավոր է ձյուն, մառախուղ և մերկասառույց |
|
|
Ինչպիսի՞ մեքենա է հարմար
|
Ապրիլ - հոկտեմբեր
Ցանկացած մեքենա
Ամբողջ երթուղին ասֆալտապատ է․ կհամապատասխանի Caravan-ի ավտոպարկի ցանկացած մեքենա
|
|
Նոյեմբեր - մարտ
Ցանկալի է SUV (ամենագնաց/կրոսովեր)
Ամենագնացն ավելի հուսալի է, հատկապես Սարավանի լեռնանցքների համար
|
|
|
Օրվա մոտավոր բյուջեն
|
Հաշվարկը մոտավոր է, գները կարող են փոփոխվել։ Հիմնված է Kia Rio-ի վրա, ճոպանուղու գները սեզոնային են (մարտ-նոյեմբեր)
|
|
|
Kia Rio-ի վարձակալություն (1 օր) caravan.am |
26 000 դրամ |
Մուտքը Արենիի քարանձավ ~ 1 000 դրամ առանց զբոսավարի / անձ. x 2 |
2 000 դրամ |
Ճոպանուղի (երկկողմանի) ~ 9 000 դրամ / անձ. x 2, մարտ-նոյեմբեր |
~ 18 000 դրամ |
Սնունդ (2 անգամյա սնունդ ֆուդկորտերում) ~ 6 000 դրամ / անձ. x 2 |
~ 12 000 դրամ |
Ընդամենը 2 անձի համար |
~ 58 000 դրամ |
| ~ 29 000 դրամ / անձ. |
|
դրամ անձ. 1 անձի համար 2 անձի համար 3 անձի համար 4 անձի համար 5 անձի համար
|
|
«Տաթևեր» ճոպանուղու գները
|
Մարտ - նոյեմբեր
Մեկ կողմ - 6 500 դրամ
Երկկողմանի - 9 000 դրամ
|
|
Դեկտեմբեր - փետրվար
Մեկ կողմ - 4 000 դրամ
Երկկողմանի - 5 500 դրամ
|
| Մինչև 140 սմ հասակ ունեցող երեխաների համար - 1 000 դրամ |
|
|
Խորհուրդներ
|
Մեկնեք վաղ առավոտյան
Ճանապարհը երկար է՝ 530 կմ։ Եթե մեքենա եք վարձակալում, կարող եք այն վերցնել նախորդ օրվա երեկոյան, որպեսզի առավոտյան մեկնեք առանց ուշացումների
|
|
Դիտարկեք 2-օրյա ուղևորություն
Դեպի Տաթև տանող ճանապարհին կան շատ վայրեր, որոնք չպետք է բաց թողնել․ հնարավորության դեպքում ավելի լավ է կազմակերպել 2-օրյա ուղևորություն
|
|
Այցելեք Մագելլանի քարանձավ
Հայաստանի ամենամեծ քարանձավներից մեկը՝ տպավորիչ ստալակտիտներով և ստալագմիտներով, որի մեծ մասը դեռևս մնում է չհետազոտված։ Մուտքը հնարավոր է միայն գիդի հետ՝ 3 000 դրամ։ Ներսում ջերմաստիճանը ամռանը կազմում է մոտ +8°C
|
|
Եթե պլանավորում եք օգտվել ճոպանուղուց
Խորհուրդ ենք տալիս ուղևորությունը սկսել Հալիձոր գյուղի կողմից։ Այդպիսով Դուք կխնայեք ժամանակը երթուղու վրա և ավելի լավ կզգաք հանրահայտ «Տաթևեր»-ով Որոտանի կիրճի վրայով թռիչքի մասշտաբն ու էքստրեմալություն
|
|
Այցելեք Սատանի կամուրջը
Եթե փնտրում եք արկածներ և ադրենալին, Տաթևի վանք տանող ճանապարհին կանգ առեք «Սատանի կամրջի մոտ»։ Չմոռանաք վերցնել լողազգեստ և պատրաստ եղեք էքստրեմալ վայրէջքի։
Ճանապարհին դեպի Կամուրջ կարող եք այցելել Հալիձորի դիտակետ և վայելեք հիասքանչ տեսարանը, ներառյալ դեպի Տաթևի վանք
|
|
|
Գաստրոնոմիկ ուղեցույց
|
Food court (Ֆուդկորտ) արագ սնվելու համար
Կօգնի խուսափել ռեստորանում սպասելուց և ժամանակ խնայել երկար ճանապարհի համար
Եղեգնաձորի ֆուդկորտ
Վայքի ֆուդկորտ - մաքուր զուգարան
|
|
Տեղական շուկաներ
Շուկաներից արժե գնել մեղր, գինի, մրգեր և մուրաբա
|
|
|
Հաճախ տրվող հարցեր
|
Արդյո՞ք անհրաժեշտ է նախապես ամրագրել «Տաթևեր» ճոպանուղու տոմսերը
Աշխատանքային օրերին սովորաբար՝ ոչ։ Տոնական օրերին և զբոսաշրջային ակտիվ սեզոնին խորհուրդ է տրվում նախապես ճշտել ժամանակացույց և տոմսերի առկայությունը
|
| |
|
Արդյո՞ք երթուղին հարմար է երեխաների հետ ճանապարհորդելու համար
Այո, երթուղին հարմար է ընտանեկան ուղևորության համար։ Երեխաներին սովորաբար հատկապես հետաքրքրում են Արենիի քարանձավը, «Տաթևեր» ճոպանուղին և ճանապարհի բնության տեսարանները
|
| |
|
Հնարավո՞ր է այցելել Տաթև առանց ճոպանուղու
Այո։ Դեպի վանք տանում է ավտոմոբիլային ճանապարհ ինչպես Հալիձորի, այնպես էլ Լծենի կողմից։ Ճոպանուղին լրացուցիչ տեսարժան վայր է, այլ ոչ թե երթուղու պարտադիր մաս
|
| |
|
Հնարավո՞ր է ձմռանը անցնել Երևան - Տաթև երթուղին առջևի քարշակ մեքենայով
Այո։ Միջպետական Մ2 մայրուղին կանոնավոր կերպով մաքրվում է, սակայն լեռնանցքները ձնառատության ժամանակ և անմիջապես հետո դառնում են չափազանց բարդ առջևի քարշակով մեքենաների համար
|
|
|
|
|
|
|
|