Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Հետևի նստատեղի ուղևորների համար նախատեսված փչովի ամրագոտիները Ford ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է դեռևս Explorer 2011 ամենագնացի համար: Վթարի ժամանակ ամրագոտիները նախատեսված են նվազեցնել գլխի, պարանոցի և կրծքավանդակի վնասվածքները հետևի նստատեղի ուղեորների մոտ, որոնց թվում առավել հաճախ լինում են ծերերն ու երեխաները: Այժմ անվտանգության այս միջոցը հասանելի է դարձել նաև Fusion 2014 մոդելի համար:
Այնուամենայնիվ, շատերը թերահավատորեն են վերաբերվում ստեղծված ամրագոտիների օգտակար գործառնականությանը: Տարածված է այնպիսի կարծիք, որ այս ամրագոտիները կարող են խախտել մանկական նստատեղերի անվտանգությունը, որոնք ի սկզբանե նախատեսված չեն փչովի ամրագոտիների հետ օգտագործման համար: Նմանատիպ անվտանգության համակարգ առաջարկում է նաև Mercedes-Benz ընկերությունն իր S-Class ավտոմեքենաների համար, և որևիցե խնդիր կապված մանկական նստատեղերի օգտագործման հետ մինչ օրս ի հայտ չի եկել:
Բոլոր նորությունները



