Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Բազմաթիվ վարորդներ գումար տնտեսելու նպատակով նախընտրում են անձամբ լվանալ իրենց մեքենաները, սակայն հարուստ վարորդների համար Շոտլանդիայում գործում է The Ultimate Shine ավտոլվացման կետը, որն ամենաթանկն է աշխարհում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, այստեղ գործում են աստղաբաշխական գներ` 1 մեքենան լվանալու համար անհրաժեշտ է վճարել 150 հազար դոլար։
The Ultimate Shine-ի տնօրեն Փոլ Ուիլքինսը նշել է, որ իր ավտոլվացման կետը նախատեսված չէ միջին ապրող վարորդների համար, ովքեր իրենց Ford Fiesta-ն կայանում են ճանապարհի մի անկյունում, այլ նրանց, ովքեր իրենց թանկարժեք ու հազվագյուտ փոխադրամիջոցները պահում են հատուկ ջերմաստիճանով սենյակներում և ցանկանում են, որպեսզի դրանք միշտ կատարյալ տեսք ունենան։
Նա նաև նշել է, որ իր բիզնեսը գործում է արդեն 2 տարի, և այս ընթացքում ընդամենը 3 մեքենա է մաքրվել, ինչն իրեն չի հուսահատեցնում։
Բոլոր նորությունները



