|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Bentey Continental GTC ավտոմեքենան ավտոլվացման ժամանակ մնացել է փլատակների տակ 06.06.2013

Մեր օրերում շատ հաճախ են դժգոհություններ առաջանում ավտոլվացման կետերի և ավտոլվացողների մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ: Երբեմն նրանք հաջողացնում են բավականին զգալի խազեր և քերծվածքներ թողնել ավտոմեքենաների  վրա, ինչն այդ պարագայում լիովին արդարացնում է ավտոմեքենաների սեփականատերերի մոտ առաջացած զայրույթը: Այո, Bentey Continental GTC ավտոմեքենան զոհն է դարձել ավտոլվացողների:Միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերում (Մեծ Բրիտանիա): Ավտոմեքենայի թափքն ամենևին էլ ջրի մեծ ճնշման շփումից չի վնասվել, այլ` այդ նույն ավտոլվացման կետի փլուզման արդյունքում: Երջանիկ զուգադիպությամբ, փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոչ ոք այնտեղ չի եղել, բացառապես` շքեղ ավտոմեքենայի: Ինչ վերաբերվում է ապահովագրությանը, ապա, եթե այն չփոխհատուցի վնասները, ավտոմեքենայի վերանորոգումը կարող է բավականին զգալի ֆինանսական հետևանքներ ունենալ իր սեփականատիրոջ համար` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղքաթ մարդիկ չեն գնում Bentey:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ