Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Չնայած նվազ վաճառքների արդյունքում ամերիկյան շուկայի կորուստին` Suzuki-ն շարունակում է իր ներկայությունն ապահովել այլ երկրներում: Ճապոնական ավտոարտադրողը մտադրություն ունի իր ավտոմեքենաների վաճառքների արդյունքները բարձրացնել Չինաստանում իր նոր C-սեգմենտի սեդանի արտադրության շնորհիվ, որը մշակված է եղել հատուկ Չինաստանի շուկայի համար: Նորույթը ստացել է Authentics անվանումը:
Suzuki ընկերությունը ավտոմեքենան բնութագրում է որպես "էլեգանտ և սպորտային" սեդան` երկարավուն անվաբազայով և ցածր և հարթափայլ թափքով:
Դժվար է խոսել ավտոմեքենայի բնութագրի մասին միայն մեկ նկարի հրապարակման հիման վրա, որը հանրությանն է ներկայացվել ավտոարտադրողի կողմից` նպատակ ունենալով մեծացնել հետաքրքրությունը նոր մոդելի նկատմամբ: Լրացուցիչ տեղեկություններ նոր կոնցեպտի մասին կհայտնվեն իր պաշտոնական անդրանիկ ցուցադրումից հետո, որը տեղի կունենա Shanghai Motor Show ավտոսրահի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի 20-ից 29-ը Շանհայում (Չինաստան):
Բոլոր նորությունները



