Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել
Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Hyundai ընկերությունը Գերմանիայում ներկայացրել է իր փորձնական նորարարությունը` i30 Connectivity concept-ը:
Կազմակերպության խոսքերով` այս համակարգը կապահովի ավտոմեքենան վերահսկելու հնարարավորությունը: Ավտոեքենայի դռները բացելու կամ կողպելու համար հարկավոր է ընդամենը սմարթֆոնը մոտեցնել տրանսպորտայի միջոցի պատուհանի վրա նախատեսված հատուկ տեղին: Միացմների համար օգտագործվում է
տվյալների փոխանցման անլար NFC (Near Field Communication) տեխնոլոգիան: Բնականաբար, սմարթֆոնի միջոցով կարգավորումներ հաստատելու համար այն պետք է նախապես սահմանված լինի ավտոմեքենայի համակարգչում: Բացի այդ, կոնցեպտը թույլ է տալիս սինխրոնիզացնել ավտոմեքենայի մուլտիմեդիա համակարգի և հեռախոսի աշխատանքը, որի արդյունքում հնարավոր է դառնում սարքից վերարտադրել ցանկացած երաժշտություն և պատասխանել հեռախոսազանգերին: Ոչ պակաս հետաքրքիրն էլ այն է, որ սմարթֆոնի օգնությամբ հնարավոր կլինի պահպանել նստատեղերի և ղեկի դիրքերի փոփոխման հրահանգները: Եվ ամենակարևորն այն է, որ տվյալ համակարգը կորեական արտադրության ավտոմեքենաների վրա գործելու է արդեն 2015 թ-ից:Բոլոր նորությունները



