|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

"Անտեսանելի" Mercedes-Benz 04.04.2012

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց եզակի ավտոմեքենա: Նորագույն "F-CELL" տեխնոլոգիայի շնորհիվ այն ստեղծել է անտեսանելի ավտոմեքենա, որը բացի իր բուն նշանակությունից, նաև դրական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:

 "Անտեսանելիության" էֆֆեկտը ստանալու համար ընկերության աշխատակիցները  վարորդի նստատեղի կողմից հատուկ լուսաճառագայթող դիոդներ են ներկառուցել, ստանալով իրական LED-դիսփլեյ: Այսպիսով, ավտոմեքենային հայացք գցելիս` այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես տեսնում եք մեքենայի մեջով: Նման "խաբկանքը" ընդամենը օպտիկական պատրանքի արդյունք է∙ հակառակ կողմում տեղադրված հայելանման տեսախցիկը նկարահանում է շուրջբոլորը կատարվածը` այդ ամենը ակնթարթորեն փոխանցլով էկրանի վրա, որի արդյունքում և կարողանում եք տեսնել այն ամենն, ինչը գտնվում է մեքենայի ետևի կողմում:

Այս անտեսանելի ավտոմեքենային նվիրված առաջին գովազդային հոլովակը արդեն հայտնվել է համացանցում, սակայն ավտոմեքենան վաճառքի է հանվելու ոչ շուտ, քան 2015-ին:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ