|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

10 ուտեստ, որ չի կարելի ուտել ղեկին 15.03.2012

Բնակավայրերի 80% և մայրուղիների ավտովթարների 65%-ը հիմնականում կապված են այս կամ այն տեսակի սննդամթերքի պատճառով վարորդների ուշադրությունը շեղելու հետ:

Քլիվլենդի ապահովագրական ընկերություններից մեկի հետազոտության արդյունքում կազմվել է մի ցուցակ, որտեղ տեղ են գտել այն 10 սննդամթերքները, որոնց պատճառով առավել հաճախ են տեղի ունենում ավտոպատահարները`

 

1. Սուրճ` նույնիսկ եթե այն հատուկ հարմարեցված բաժակում է, կամ եթե վարորդը սուրճի մեջ առույգացնող հեղուկ է լցրել: Այսպես թե այնպես տաք սուրճը կարող է թափվել բաժակից ու վթարի պատճառ դառնալ:

2. Տաք ապուրը, որը նույն պատճառով է վտանգավոր, որով և սուրճը:

3. Տաք կարկանդակը, որի լցոնը կարող է թափվել և աղտոտել մեքենայի սրահը:

4. Նրբերշիկը կծու սոուսով, որն իր հերթին կարող է ծորալ հագուստի վրա և կեղտոտել այն:

5. Համբուրգերը, որի միջուկում եղած խոլեստերինով լի զանազան սոուսները նույնպես կարող են կեղտոտել ինչպես վարորդի հագուստը, այնպես էլ նրա ձեռքերը:  

6. Խրթխրթան հավի թևիկները, որոնք հաճախ դրդում են մարդուն լիզել մատները, որի հետևանքով էլ ղեկը կարող է սահել մատների արանքով:

7. Տապակած ճուտը, որի պատճառով ձեռքերը պատվում են յողով:

8. Դոնդողի միջուկով բուլկիները, որի դեպքում միջուկի դուրս թափվելու հավանականություն կա:

9. Գգազով զովզցուցիչ ըմպելիքը, որը հաճախ ծակծկում է քիթը, բացի այդ փականի տակից այն կարող է ծորալ:

10. Շոկոլադը, որը հիմնականում քսվում է վարորդի մատներին, հետևաբար և ղեկին` դրանով իսկ սահման վտանգ առաջացնելով:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ