Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Հավանաբար, բոլորն էլ կմտաբերեն "Վաղը երբեք չի մահանա" կինոնկարի հայտնի տեսարաններից մեկը, որտեղ Ջեյմս Բոնդն իրեն է մոտեցնում BMW մակնիշի ավտոմեքենան կոճակի մեկ հպումով: Մի փոքր Ջեյմս Բոնդ հիմա իրեն կարող է զգալ յուրաքանչյուր նոր Toyota Prius-ի սեփականատերը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել վերջերս Տոկիոյում ավտոսրահներից մեկի ժամանակ:
Ավտոմեքենան կկատարի ձեր յուրաքանչյուր հրահանգը, որը դուք կուղարկեք ձեր հեռախոսից (սմարթֆոնից): Կոճակի մեկ հպումով միանում է հրահանգները ճանաչող տեսախցիկը, իսկ ավտոմեքենայի շահագործման ավտոմատ համակարգի չորս լազերային ճառագայթները հայտնաբերում են ճանապարհին հանդիպող բոլոր արգելքները` դրանով իսկ հնարավորություն տալով մեքենայն շրջանցել դրանք:
Toyota Prius-ի հնարավորություններն արդեն հասցրել են բոլորին զարմացնել: Ավտոմեքենան գործում է լիովին ինքնուրույն` առանց վարորդի օգնության, որն այս դեպքում, թվում է թե ավելի կխոչընդոտեր ավտոմեքենայի ընթացքին:
Չնայած այն բանին, որ ավտոարտադրողներն ամենևին էլ չեն ենթադրում վարորդի բացարձակ բացակայությունը ղեկին, այնուամենայնիվ ավտոմեքենայի կայանումը կարող է իրականացվել նաև առանց նրա: Prius-ը կարող է "ինքն իրեն կայանել"` նույնիսկ առանց վարորդի առկայությանը ղեկին, ընդ որում` դա իրագործելով շատ ավելի ճշգրտոորեն և հաշվարկված:
Բոլոր նորությունները



