Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Լոգոներն աննկարագրելի մեծ դեր են խաղում բրենդերի ստեղծման մեջ,նամանավանդ, երբ խոսքը գնում է ամերիկյան այնպիսի մի ավտոմեքենայի մասին, որն իր ետևում է թողել ամբողջ մի պատմություն: Խոսքը Dodge Viper-ի մասին է:
Թունավոր օձը վերջին երկու տարիների ընթացքում խորը քնի մեջ էր գտնվում, մինչև որ ընկերությունն որոշեց նորից կյանքի կոչել այն` նրան նոր լուծումներ հաղորդելով: Հետևելով Sneaky Pete-ի ("Ստոր Փիթը"), Fangs-ի ("Ժանիքներ") օրինակներին, Dodge ընկերությունը հպարտորեն հանրությանն է ներկայացնում Stryker-ին ("Սթրայքեր")` Viper-ի թվով երրորդ պաշտոնական լոգոն:
Վերջինիս արտաքին տեսքի աշխատանքները կատարել է Chrysler ընկերության դիզայներ և Viper-ի սեփականատեր Վինս Գալանտեն: Նոր լոգոտիպի առանձնահատկությունն է օձի յուրովի լուծում ստացած գլուխը, որի տեսքը միայն արդեն ագրեսիա է հաղորդում:
Բոլոր նորությունները



