Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավտոմեքենան դրվել է աճուրդի eBay ինտերնետային կայքում: Ավտոմեքենայի այժմյա տերն արդեն իսկ նշանակել է նախնական արժեքը` 1 մլն դոլար:
Օբաման հայտնի է իր առանձնահատուկ վերաբերմունքով դեպի հզոր ավտոմեքենաները: Իր Chrysler 300C ավտոմեքենան նա ձեռք է բերել դեռևս 2004 թվականին, սակայն 3 տարի անց այն վաճառել դիլերական ընկերության միջոցով Չիկագոյից մի բնակչի, որն էլ ընթացքում պարզելով ավտոմեքենայի նախկին տիրոջ ծագումը` շտապել է կլորիկ գումար վաստակել:
Մասնագետների հավաստմամբ
նմանատիպ ավտոմեքենայի արժեքը, որն ունի
5.7 լ հզորությամբ շարժիչ և 30.000 կմ վազք, չի գերազանցում անգամ 17.000
դոլար:
Ավտոմեքենայի այժմյա տերը նախընտրում է չբարձրաձայնել իր անունը` մտադիր լինելով ստանալ ավտոմեքենայի վաճառքից ոչ ավել, ոչ պակաս, քան 1 մլն. դոլար:
Բոլոր նորությունները



