Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Facebook սոցիալական կայքի վարկանիշներն այնքան արագ են աճում, որ բազմաթիվ կազմակերպություններ ցանկանում են այդ առավելությունն օգտագործել` հետապնդելով իրենց իսկ շահերը: Առաջիններից մեկը դա արեց գերմանական Porsche ընկերությունը` թողարկելով Cayman S մոդելի հատուկ տարբերակը` նվիրված Facebook-ում իրենց էջին երկրպագողներին: Ավտոմեքենան ամբողջովին պատված է Porsche-ի “ֆեյսբուքյան ընտանիքի” բոլոր 2 մլն. անդամների դիմապատկերներով: Ավտոմեքենայի թափքի նման յուրահատուկ ձևավորումն ապահովելու համար ընկերությունը հատուկ թույլտվություն է խնդրել յուրաքանչյուրից` ստանալու տվյալ անձի իր իսկ ֆեյսբուքյան էջում տեղադրված գլխավոր նկարի օգտագործման իրավունքը:
Այս ամենին հաջորդեց Porsche-ի հետաքրքրասիրությունն ավտոմեքենային ավելի հետաքրքիր երանգ հաղորդելու վերաբերյալ: Ընկերության երկրպագուներն ընտրեցին Porsche 917 K օրինակը, որը սպիտակ և կարմիր գույների համադրություն էր` հայտնի Le Mans-ի առաջնություններում որպես հաղթանակ տարած ավտոմեքենա:
Ընկերության երկրպագուներին նվիրված այս բացառիկ ավտոմեքենան արդեն իր տեղն է գտել Շտուտգարտում գտնվող Porsche-ի թանգարանում և հունվարի 27-ին արդեն իսկ կներկայացվի հանրությանը: Ուշադիր զննեք ավտոմեքենան` միգուցե նաև Ձեր նկարն է հայտնվել այնտեղ:
Բոլոր նորությունները



