|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Նոր ավտոմեքենա ֆրանսիական ավտոարտադրողից` Peugeot 208 09.11.2011

Կոմպակտ ավտոմեքենաները եվրոպական ավտոարտադրող ընկերությունների բիզնեսի բաղկացուցիչ մասն են կազմում: Peugeot ընկերությունը, ևս մեկ անգամ ապացուցելով դա, ստեղծեց 208 մոդելի նոր ավտոմեքենա:

 

Նոր 208 մոդելը հասանելի կլինի 3 և 5 դռնանի տարբերակներով, իրենից ներկայացնելով լիովին վերափոխված ավտոմեքենա: Ինչ վերաբերվում է անիվներին, ապա դրանք փոփոխության չեն ենթարկվել, ինչը չենք կարող ասել ավտոմեքենայի դիզայնի մասին: Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ ավտոմեքենայի սրահը, ի տարբերություն 207 մոդելի, ավելի ընդարձակ է լինելու: Նունպես նվազել է ավտոմեքենայի քաշը:

 

Նոր մոդելի մեքենան ունենալու է 1.0լ կամ 1.2լ և 75 և 100 ձիաուժ հզորությամբ շարշիժ` ստեղծված փոխարինելու 207 մոդելի 1.4լ և 1.6լ շարժիչները: Բացի այդ, ավտոմեքենան համալրվելու է հիբրիդային համակարգով` “ստարտ” –ի և “ստոպ” –ի հնարավորություններով, կնվազեցվի վառելիքի ծախսը, ինչպես նաև` վնասակար արտանետումների քանակը օդ:

 

Եվրոպայում Peugeot 208 դուրս կգա վաճառքի 2012 թ. գարնանը, իսկ Մեծ Բրիտանիայում` միայն ամռանը:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ