|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Բջջային հեռախոս Aston Martin-ից 23.09.2011

Կանադական Mobiado ընկերությունը բրիտանական հայտնի Aston Martin ավտոմեքենաների բրենդի հետ համատեղ ներակայացրել են իրենց համագործակցության արդյունքը, որն է Aston Martin Grand 350 բջջային հեռախոսը:

Այն կթողարկվի 3 գունային լուծումներով` սև, մետաքսե սև և արծաթագույն: Հեռախոսը պատրաստված է ավիաշինության մեջ օգտագործվող ալյումինից, որը պաշտպանված է հատուկ օքսիդային շերտով, որն էլ իր հերթին ավելի փափուկ և հաճելի է դարձնում հեռախոսի հետ շփման ընթացքը և առօրյա օգտագործումը: Հեռախոսի ինֆրակարմիր պատուհանը պատրաստված է սուտակի ամբողջական կտորից, կոճակները` շափյուղայից, բոլոր պտուտակները` չժանգոտվող պողպատից: Այն, բնականաբար, ունենալու է ֆոտո և տեսախցիկներ 3.2 մեգապիկսել հզորությամբ, ներկառուցված GPS, 2.36 դյույմանոց 16 միլիոն երանգներ ուեցող էկրանով, Bluetooth-ով և USB միացումով:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ