|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Կորած-մոլորած Ferrari-ն 07.09.2011

Մի՞թե զարմանլի չէ, երբ մոռանում են տուգանային հրապարակ ուղարկված ավտոմեքենայի մասին: Սակայն այլ բան է, երբ խոսքը գնում է Դուբայի` աշխարհի ամենաշքեղ քաղաքներից մեկի մասին, որտեղ ամեն քայլափոխին կարելի է հանդիպել միլիոնատիրոջ, իսկ հազարավոր դոլարներ արժողությամբ ավտոմեքենաները հանդիսանում են ամենատարածված տրանսպորտային միջոցները:

Հենց այստեղ` Դուբայի տուգանային հրապարակներից մեկում, հայտնաբերվել է փոշու մեջ կորած, արաբական կիզիչ արևի ճառագայթների ներքո երկար ժամանակ անցկացրած Ferrari Enzo մակնիշի ավտոմեքենան: Արդյո՞ք ավտոմեքենայի տերն ավելի լավ տարբերակ է գտել, մոռացության մատնելով հին ավտոմեքենան, թե օրենքի հետ լուրջ խնդիրներ ունեցել` դեռ պարզ չէ:

Հարկ է հիշեցնել, որ արտադրվել է միայն 399 Ferrari Enzo ավտոմեքենա 2002-2005 թթ. ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է ավելի քան մեկ մլն դոլար արժողությամբ: Ավտոմեքենան ունի 12-մխոցային շարժիչ, հագեցած է F1 տեխնոլոգիայով ստեղծված փոխանցման տուփով, որի շնորհիվ մեքենան արագությունը փոխում է ընդամենը 15 միլիվայրկյանում: Մաքսիմալ զարգացվող արագությունը 355 կմ/ժ է:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ