Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Ձեր մտքով երբեվիցե անցե՞լ է, որ SUV տեսակի ավտոմեքենան կարող է հանդես գալ որպես կաբրիոլետ: Խոսքը նոր Range Rover Evoque ավտոմեքենայի մասին է, որը շատ շուտով պատրաստ կլինի դուրս գալու ավտոշուկա:
“Evoque կաբրիոլետ ավտոմեքենայի ստեղծման գաղափարը ոչ միայն ընկերության ավտոմեքենաների տեսականիի ընդլայնում է, այլև ամենախենթ մտահղացումը, որն երբևիցե կարող էր առաջանալ”, ասում է ըկերության խոսնակը, ավելացնելով, որ դա դեռ զկիզբն է:
Դեռևս հստակ տեխնիկական տվյալներ չեն տրամադրվում ավտոմեքենայի վերաբերյալ, սակայն ամենայն հավանականությամբ այն ունենալու է 237 ձ.ու. հզորությամբ 2լ տուրբոշարժիչ: Այս ավտոմեքենայի հիմնական մրցակիցը Nissan-ի SUV տեսակի Cross Cabriolet անվանումը ստացած Murano ավտոմեքենան է:
Սահմանափակ քանակությամբ արտադրվող 3 և 5-դռնանի Evoque-ը, որի սրահի ձևավորումը Վիկտորիա Բեքեմի վառ երևակայության արդյունքն է, հասանելի կլինի այս տարվա սեպտեմբեր ամսին:
Բոլոր նորությունները



