Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Ինչպես է տեղի ունենում մեքենայի վարձակալությունը «Քարավան» ավտովարձույթում?Մենք հավաքել ենք հաճախ տրվող հարցերի պատասխանները, որպեսզի մեքենայի վարձակալության գործընթացը ձեզ համար լինի առավել պարզ ու հարմար։
1. Որտեղ դիմել?Եթե դուք նախապես ամրագրել եք մեքենա՝ ստանալով այն «Քարավան» ընկերության գրասենյակից, ապա պետք է մոտենաք Խանջյան 20 հասցեով։ Տեղում կտրամադրեք ձեր փաստաթղթերը, կծանոթանաք վարձակալության պայմաններին և այնուհետև կանցնեք մեքենայի զննմանը։Եթե ընտրել եք մեքենայի առաքում՝ դեպի օդանավակայան կամ նշված ցանկացած հասցե Երևանում, մեր աշխատակիցը կհանդիպի ձեզ տեղում, կկազմակերպի փաստաթղթերի ձևակերպումը, և մեքենան կփոխանցվի ձեզ անձամբ։
2. Ի՞նչ փաստաթղթեր է պետք ունենալ ձեզ հետ:Վարձակալության ձևակերպման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
Անձնագիր
Վարորդական իրավունք(Մանրամասն կարող եք կարդալ նախորդ հոդվածում։)
3. Որքա՞ն ժամանակ է տևում գործընթացը:Ամբողջ գործընթացը տևում է մինչև 15 րոպե։ Դրանից հետո կարող եք անմիջապես սկսել ձեր ճանապարհորդությունը։
4. Ինչպե՞ս ընտրել մեքենա:Եթե դուք նախապես չեք ամրագրել մեքենա, պարզապես զանգահարեք մեզ կամ այցելեք մեր գրասենյակ — մենք կառաջարկենք տվյալ պահին հասանելի տարբերակները։Մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ ընտրել այն մեքենան, որն ամենալավն է համապատասխանում ձեր երթուղուն և ճամփորդության ոճին։
Բոլոր նորությունները



