Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Բրազիլական լրատվական միջոցների մոտ պատահաբար հայտնաբերվել են նոր սերնդի Lada Niva ավտոմեքենայի առաջին նկարները: Ըստ բրազիլացի լրագրողների նոր Niva-ն արտադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև անմիջապես Բրազիլիայում Renault ապրանքանիշի անվան տակ: Այս դեպքում Nivan-ն կդառնա ամենամատչելի ավտոմեքենան Բրազիլիայում` արտահանվելով Լատինական Ամերիկայի բոլոր երկրներ:
Նոր Lada Niva-ն (4x4) ունենալու է Dacia Duster հարթակ, որը կտրամադրի Renault ընկերությունը: Հավանական է, որ նոր սերնդի ավտոմեքենաների հիմքում ընկած են լինելու այժմյա Chevrolet Niva-ի բաղկացուցիչ ավտոմասերը: Բացի այդ, կներկայացվեն 3- և 5-դռնանի, ինչպես նաև “պիկապ” թափք ունեցող մոդելներ: Վերջինս հատուկ նախատեսված է լատինոամերիկայի շուկայի համար:
Նոր Niva-ն հնարավորինս հասարակ կառուցվածք է ունենալու, միևնույն ժամանակ հագեցած է լինելու ժամանակակից անվտանգության համակարգերով` ABS, EBD, ESP, SRS: Դեռևս հայտնի չեն Niva-ի շուկա դուրս գալու հստակ ժամկետները, սակայն ըստ “ԱվտոՎԱԶ”-ի նախատեսումների այն լույս աշխարհ դուրս կգա 2014 թ. ոչ շուտ:Բոլոր նորությունները



