|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Նոր SM7 մոդելը Renault Samsung-ից 21.06.2011

Renault-ին պատկանող հարավկորեական Samsung ընկերությունը պաշտոնապես տարածել է նոր սերնդի SM7 սեդանի առաջին նկարները, որի կոնցեպտային մեդելը առաջին անգամ ներկայացվել է սեուլյան ավտոսրահի շրջանակներում այս տարվա ապրիլին:

Հետաքրքիրն այն է, որ Samsung SM7-ը նոր սերնդի ապագա Nissan Teana ավտոմեքենան է` ամերիկյան շուկայում հայտնի նաև Nissan Maxima անվան տակ:

 

Բացառված չէ, որ SM7-ը թողարկվի նաև Reno մակնիշի տակ: Ավելին` ֆրանսիացիները մտածում են վերականգնել հայտնի Safrane անվանումը ավտոմեքենայի համար:

Արտաքնապես Samsung SM7-ը այդքան էլ չի տարբերվում իր կոնցեպտային տարբերակից, ունենալով միևնույն եզրաչափերը: Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հասանելի կլինեն քիչ ավելի ուշ:

Ավտոմեքենան կունենա 2.5 լ 6-մխոցային շարժիչ 182 ձ.ու. հզորությամբ, ինչպես նաև ավելի հզոր` 3.5 լ 6-մխոցային շարժիչ 251 ձ.ու. հզորությամբ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ