|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

GM-ը պատրաստվում է Cadillac-ներ արտադրել արտերկրում 15.06.2011

General Motors-ի գործադիր տնօրեն Դեն Ակերսոնի (Dan Akerson) խոսքերով Cadillac մակնիշի ավտոմեքենաների արտադրութոյւնը կնդլայնվի` դուրս գալով Հյուսիսային ԱՄՆ-ի սահմաններից: Նման միջոցառումների ձեռնարկումը կօգնի ընկերությունը զերծ պահել արտարժույթի տատանումներից և ավելի պատշաճ կերպով կազմակերպել մատակարարման գործընթացը:

Տվյալ պահին միակ մոդելը, որը թողարկվում է Միացյալ Նահանգներից դուրս, չինական շուկայի համար նախատեսված SLS-ն է, որը STS մոդելի ավելի երկար տարբերակն է: Cadillac-ների արտադրման ստույգ վայրերի մասին Ակերսոնը լռեց: Չնայած, պետք է նշել, որ Cadillac-ը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի կարողանա ըստ արժանվույնս մրցել այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են Audi-ն, Mercedes-Benz-ը և BMW-ն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ