|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Դոնալդ Թրամփի ամենաթանկարժեք ավտոմեքենաները 10.11.2016

Պարզվեց, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփը բացառիկ և թանկարժեք ավտոմեքենաների մեծ սիրահար է: Տարբեր տարիներին նրա անձնական ավտոպարկը համալրել են այնպիսի մեքենաներ, որոնց կնախանձեին անգամ շատ ավելի պատկառելի քաղաքական գործիչներ և բիզնեսմեններ:

Թրամփի ավտոտնակում հայտնված առաջին մեքենաներից մեկը դա 1950-1960-ական թվականներին` ընդամենը մեկ տասնամյակ թողարկված Rolls-Royce Silver-ն էր, որին տարիներ անց ավելացավ նաև ավելի ժամանակակից Rolls-Royce Phantom-ը: 2005 թվականին ԱՄՆ-ի ապագա նախագահը 544.000 դոլարով ձեռք բերեց Mercedes-Benz SLR McLaren: Բացի դրանից, Թրամփի ավտոպարկում գերմանական ավտոարտադրողը ներկայացված է նաև զրահապատ S600 լիմուզինով և ներկայացուցչական Maybach-ով:

Սպորտային բաժինը լրացնում են ռոդսթերները:  Առաջին հերթին դա Lamborghini Diablo VT-ն է, որը միլիոնատերը ձեռք է բերել աճուրդում` 460.000 դոլարով: Երկրորդ` երկդռնանի Cadillac Allante-ն: Հավաքածուի գլխավոր <<տարրեր>>-ի կազմում է նաև ռետրո ոճով, 500 օրինակով թողարկված կաբրիոլետ Chevrolet Camaro-ն: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ