|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Mersedes-Maybach կուպեն բացահայտել են նախքան պաշտոնական պրեմիերան 18.08.2016

Համացանցում են հայտնվել Vision Mercedes-Maybach ավտոմեքենայի վեց մետրանոց կոնցեպտի նկարները:

Շքեղ կուպեի նկարները հրապարակվել են կանադական <<Motor1>> կայքում, ընդ որում, առանց նորույթի մասին որևէ նկարագրության: Ավելի ուշ նկարներն անհետացան պորտալից: Նշենք, որ Mercedes-Benz-ի պաշտոնական թողարկումը դեռևս տեղի չի ունեցել: Ավելի վաղ ընկերությունում նշել էին, որ կոնցեպտի պրեմիերան տեղի կունենա օգօստոսի 18-ին` ամերիկյան Փիբլ-Բիչում կայանալիք նրբաճաշակության մրցույթի ժամանակ: Ենթադրվում է, որ ավտոմեքենայի անվան մեջ առկա <<6>> թվանշանը մատնանշում է դրա երկարությունը: Կուպեի տեխնիկական առանձնահատկությունները պետք է բացահայտվեն մեքենայի հրապարակային թողարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ մինչ օրս Mercedes-Maybach-ի սանդղակում առկա է միայն մեկ մոդել, այն է` նոր սերնդի Mercedes-Benz S-Class-ի հիմքի վրա կառուցված սեդանը: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ