Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի
Նոր Ford-ի պոտենցիալ գնորդները միայն մեկ ամիս ժամանակ ունեն պատվեր կատարելու համար, բայց դեռ փաստ չէ, որ պատվերները կհաստատվեն: Ամերիկացիները պատրաստվում են տարեկան նորացված Ford GT-ի 250 օրինակ թողարկել: Այդուհանդերձ, ընկերությունն ակնկալում է ընդունել երկու տարվա պատվերներ, այն է` 500 մեքենա: Պատվեր կարելի է կատարել մոդելի հատուկ կայքում: Նախնական պատվերների առաջին փուլը կավարտվի ընթացիկ տարվա մայիսի 12-ին: Ընկերությունը չի հստակեցրել, թե հատկապես ինչ պայմաններ են անհրաժեշտ սուպերքարը ձեռք բերելու համար: Ոչ պաշտոնական տվյալնների համաձայն՝ նախապատվությունը կտրվի այն հաճախորդներին, ովքեր արդեն հանդիսանում են Ford ավտոմեքենաների սեփականատերեր:
Նորացված Ford GT-ն թողարկվել է 2015 թվականի հունվարին:
Բոլոր նորությունները



