|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Mercedes-Benz պիկապի համաշխարհային պրեմիերան 17.03.2016

Mercedes-Benz պիկապի նախատիպն առաջին անգամ կներկայացվի մինչ այս տարվա ավարտը: Ամենայն հավանականությամբ մոդելի պրեմիերան տեղի կունենա Փարիզի ավտոսրահում, որը կբացվի այս տարի հոկտեմբերին: Ենթադրվում է, որ նորույթը կհամալրի այս դասի շարքերը 2017 թվականին:

Ապրանքային Mercedes-Benz պիկապը կպատրաստեն վերջին սերնդի Nissan Navara-ի հիմքի վրա: Ըստ նախնական տվյալնների ի տարբերություն <<ճապոնացու>>, որը հասանելի է միայն 2.3լ. դիզելային շարժիչով <<գերմանացին>> կհամալրվի և բենզինով, և դիզելով աշխատող շարժիչներով: Չի բացառվում, որ ավելի ուշ կհայտնվի նաև հիբրիդային տարբերակը:

Արտադրողն այս մոդելի համար անվան երկու տարբերակ է քննարկում` X-class կամ Z-class:  Ընդ որում համարվում է, որ նախընտրելի է X-ը, քանի որ այս անունը ավելի շատ է կապվում արտաճանապարհային հնարավորությունների հետ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ