|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

Lexus-ը թողարկել է IS սեդանի ստվարաթղթե կրկնօրինակը 14.10.2015

Ավտոարտադրողը պատրաստել է IS սեդանի իրական չափերին համապատասխանող կրկնօրինակը, ապահովելով այն էլեկտրական շարժիչով, երկաթի և ալյումինի օգտագործմամբ պատրաստված թափքով:

Մոդելը հավաքվել է լազերով կտրատված 1700 ստվարաթղթե շերտերից: Յուրաքանչյուր շերտի հաստությունը կազմում է մոտավորապես 10 մմ:

Համոզվելու համար, որ ամեն մի մասնիկ իր տեղում է գտնվում, բոլոր շերտերը համարակալվել են կախված հավաքման հաջորդականությունից: Ամողջ  աշխատանքը կատավել է ձեռքով:

Մասերը ամրացվել են ջրային հիմքով սոսնձի միջոցով, որին անհրաժեշտ է մոտավորապես 10 րոպե ճիշտ դիրքով ֆիքսելու համար: Այսպիսով, Lexus IS-ի կրկնօրինակի վրա տարված աշխատանքը եղել է շատ դանդաղ և աշխատատար: Այնուամենայնիվ, ընկերությունում որոշեցին չհանձնվել: Ամբողջովին վերարտադրվել է նույնիսկ ավտոմեքենայի ինտերիերը: Ավտոարտադրողի կողմից մոդելի վրա տարված ամբողջ աշխատանքները տևել են մոտավորապես 3 ամիս:

Lexus IS-ը թողարկվել է օրիգամի տեխնիկայով, որպեսզի առանձնահատուկ նշվի Lexus-ի աշխատակիցների վարպետությունը, ում շնորհիվ ավտոարտադրողը բարձրորակ մեքենաներ է թողարկում:

Չնայած նրան, որ ավտոմեքենան ներկայացված է որպես 1:1 չափսի կրկնօրինակ, այն ամբողջովին շահագործելի է և կարող է օգտագործվել որպես փոխադրամիջոց: 

Ստվարաթղթե Lexus IS-ը ներկայացվելու է հոկտեմբերի 8-11 Մեծ Բրիտանիայում` Grand Designs Live դիզայնի ցուցահանդեսին: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ