Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
2013 թ. ավտովթարի ժամանակ զոհված դերասան Փոլ Վոքերի դուստրը երկուշաբթի դատական հայց է ներկայացրել գերմանական մեքենաշինական ընկերության` Porsche AG դեմ: 16-ամյա Մեդոու Վոքերը գտնում է, որ Porsche Carrera GT մոդելն թերություններ ուներ, որոնք իր հոր մահվան պատճառն են հանդիսացել: Սակայն աղջկա պահանջած փոխհատուցման գումարի չափը չի նշվում: Հայցի համաձայն, Porsche AG-ին վաղուց հայտնի են եղել Carrera GT-ի կայունացման համակարգի հետ կապված խնդիրները, սակայն այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ քայլեր ընկերության կողմից չեն ձեռնարկվել: Գործում որպես ամբաստանյալներ հանդիսանում են Porsche Cars North America-ն և Beverly Hills Porsche-ը:Քննության արդյունքում պարզվել է, որ նախքան ծառերին բախվելը, մեքենան գնում էր 151 կմ/ժ արագությամբ: Այս և այլ փաստերի հիման վրա եզրկացություն է արվել, որ վթարի պատճառ է հանդիսացել ոչ թե տեխնիկական անսարքությունը, այլ արագության սահմանափակման խախտումը: Նման եզրակացության քննիչներն եկել են Porsche-ի տեխնիկների հետ կոնսուլտացիա անցկացնելուց հետո: Մեդոուն դերասանի միակ երեխան և ամբողջ կարողության ժառանգն է, որը նրա մահվան պահին գնահատվում էր մլն:
Բոլոր նորությունները



