Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Volvo ընկերությունը, երեխաների ապահով երթևեկության հարցը համարելով կարևորագույններից մեկը, ներկայացրել է մանկական նստատեղի բոլորովին նոր կոնցեպտ: Նստատեղը դրվում է պտտվող հարթակին` վարորդի կողքին, որը ցանկացած պահին հնարավոր է անշարժ ֆիքսել: Ցանկության դեպքում աթոռը կարելի է նաև շրջել ցանկացած ուղղությամբ, որպեսիզի ետնամասում նստած ուղևերը կարողանա զբաղվել առջևի ուղևորի տեղը զբաղեցրած երեխայի հետ: Այս բացառիկ կոնցեպտուալ մանկական նստատեղն անվտանգ կարող է համարվել, քանի որ առջևի անվտանգության բարձիկը չի գործի: Հետաքրքրական է, որ հարթակը, որի վրա ամրացվում է նստատեղը, իրենից ներկայացնում է "պահեստ"` նախատեսված փոքրիկի տակդիրները, հագուստը, խաղալիքները, սնունդն ու նրա խնամքի համար անհրաժեշտ մյուս պարագաները պահելու համար։
Բոլոր նորությունները



