|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Բացառիկ ճամփորդային պայուսակների հավաքածու Louis Vuitton-ից հատուկ BMW i8-ի համար 19.03.2014

Այս տարվա աշնանն աշխարհն ցնծելու է նոր  BMW i8 հիբրիդային սւպերքարը, ինչի առիթով հանրահայտ Louis Vuitton նորաձևության տունը բացառիկ ճամփորդային պայուսակների հավաքածու է ստեղծել: Հավաքածուն կներառի` երկու ճանապարհային պայուսակ, կիսակոշտ պորտֆել և հագուստի համար նախատեսված պատյան-ճամպրուկ: Միևնույն ժամանակ հավաքածուի պայուսակները կատարելապես համապատասխանում են սպորտային մեքենայի չսփսերին, ինչը թույլ կտա դրանք հեշտորեն տեղադրել սրահում։ Պայուսակները պատրաստված են սև ածխածնային մանրաթելերից, ներսից` երեսպատված սև և կապույտ երանգների միկրոֆիբրայով` մատնանշելով BMW i8-ի կլասիկ գունային գամման: Բռնակները պատրաստված են ներկված բնական կաշվից, որը հանդիսանում է  Louis Vuitton ապրանքանիշի որակի նշան:
Պայուսակների հավաքածուն իր ուրվագծերով ամբողջովին կրկնելու է BMW i8 սպորտային ավտոմեքենայի ուրվանկարը:
BMW i8-ը BMW ընկերության առաջին հիբրիդային երկտեղ սուպերքարն է և "i" բրենդի` հաշվով երկրորդ մոդելը:
Louis Vuitton-ի պայուսակների այս շարքը հասանելի կլինի պատվերով՝ ամբողջ աշխարհում Louis Vuitton-ի խանութներում՝ սկսած 2014 թ.-ի ապրիլի 1-ից։


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ