Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.
Ինտերնետում հայտնվել է, կարծես թե, 2015 Mercedes-Benz S-Class Coupe-ի պաշտոնական լուսանկարը, որի անդրանիկ ցուցադրությունը դեռևս նախատեսված է Ժնևյան ավտոսրահի շրջանակներում հաջորդ ամիս: Եթե նկարը համապատասխանում է իրականությանը, ապա այն կարելի է համարել CL-Class-ի նմանակը:Գերմանացի փորձագետներն էլ ավելի են նրբացրել S-Class Coupe Concept-ի դիզայնը, որը ներկայացված է եղել անցյալ տարի Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ, սակայն, մինչ այդ միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ սերիական տարբերակը բավականին նմանություններ է ունենալու կոնցեպտային տարբերակի հետ: Էլեգանտ և նորաձև երկդուռ կուպեն շլացուցիչ տեսք ունի` հագեցած ժամանակակից տեխնոլոգիաների ամենավերջին նորարաություններվ, որոնք օգտագործվել են վերջին S-Class-ում: Ամենայն հավանականությամբ, S63 և S65 AMG շարժիչները կփոխառնվեն սեդանից, սակայն ներքին հարդարանքում արդեն ի հայտ կգան մի շարք նկատելի փոփոխություններ: Օրինակ` կբացակայի անալոգային ժամացույցը, կփոխվի մեքենայի ղեկի դիզայնը, իսկ սրահում կավելանան մետաղյա տարրերը:Նոր ավտոմեքենայի ինտերնետային ցուցադրությունը կարող է տեղի ունենալ մոտակա օրերս, իսկ 2015 Mercedes-Benz S-Class Coupe-ի հանրային ցուցադրումը տեղի է ունենալու մարտին Ժնևում կայանալիք ավտոսրահի ժամանակ:
Բոլոր նորությունները



