|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Վարձակալություն 3 օրով՝ ինչ վայրեր կարելի է այցելել

Որպես արդեն 15 տարի ավտովարձույթով զբաղվող ընկերություն՝ խորհուրդ ենք տալիս այցելել հետևյալ վայրերը, եթե առաջին անգամ (կամ ոչ միայն առաջին անգամ) եք գտնվում Հայաստանում.

Դուբայի ոստիկանությունը համալրվել է հերթական թանկարժեք մեքենաներով 19.11.2013

Դուբայի ոստիկանությունն իր լյուքս դասի ավտոշարասյանն ավելացրել է նոր թանկարժեք մեքենաներ՝ Mercedes G-class Brabus, Mercedes SL 63, Audi R8 և Nissan GTR, հայտնում է Al Arabiya-ն: Դուբայի ոստիկանության լեյտենանտ Նաբիլ Ալ-Ռեդհան նշել է, որ այս մեքենաներն օգտագործվելու են զբոսաշրջային գոտիների հսկողության համար։ Նա հավելել է, որ ի տարբերություն լյուքս դասի ավտոշարասյան մյուս մեքենաների, նորույթները չեն օգտագործվի հանցագործների հետապնդման համար։ Ավելի վաղ Դուբայի ոստիկանությունը գնել էր Mercedes SLS, Bentley Continental GT Coupe, Aston Martin ONE77, Lamborghini Aventador և Ferrari 4 սուպերքարերը, որոնք, ըստ ոստիկանների, առավել արդյունավետ են դարձնում հանցագործների հետապնդումը։


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ