|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Caravan Rent A Car-ը այժմ MAX հավելվածում

Մենք ամրագրելու գործընթացը դարձրել ենք ավելի պարզ․ այժմ կարող եք կապվել մեզ հետ անմիջապես MAX հավելվածի միջոցով՝ արագ, հարմար և առանց VPN-ի

KIA Canada-ի գովազդային պաստառները նախազգուշացնում են∙ "Շպարվելը, ավոտմեքենա վարելիս, կարող է մահվան ելք ունենալ" 18.10.2013

"Շպարվու՞մ եք, երբ ավտոմեքենա եք վարում: Ուրեմն, պատրաստ եղեք բավականաչափ զոհերի պատճառ դառնալուն": Ահա այսպիսի նախազգուշացում է անում KIA Canada-ն իր նոր պրովոկացիոն գովազդային արշավում:
Ավտոարտադրողը մի շարք գովազդային պաստառներ է թողարկել, որտեղ շպարման պարագաները պատկերված են ո՛չ ավել, ո՛չ պակաս` մահացու զենքերի տեսքով: Օրինակ` շրթներկը պատկերված է փամփուշտի տեսքով, որին հաջորդում է հետևյալ վերնագիրը∙ "Շպարվելը, ավտոմեքենա վարելիս, կարող է մահվան ելք ունենալ": Ըստ վիճակագրության` 500.000 ավելի ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառը հանդիսանում են ղեկին շպարվող կանայք:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ