|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Toyota-ն շարունակում է մնալ աշխարհում ամենախոշոր ավտոարտադրողը 22.01.2015

Toyota ընկերությունը պահպանեց իր ետևից առաջատարի դիրքերը համաշխարհային շուկայում` 2014 թ-ի ընթացքում վաճառելով 10.230.000 ավտոմեքենա:2013 թ-ի հետ համեմատած` Toyota  ընկերության (ներառյալ`Daihatsu և Hino) վաճառքներն աճել են 3%-ով` կազմելով 10.23 միլիոն ավտոմեքենա: 2014 թ-ին երկրորդ տեղում է հայտնվել Volkswagen Group ընկերությունը` նույնպես վաճառելով 10 միլիոնից ավել ավտոմեքենա: Ստույգ թիվը կազմում է 10.140.000 ավտոմեքենա, աճը` 4.2%: Ի դեպ, այս տարի Volkswagen ընկերությունը կարող է առաջ անցնել ճապոնացիներից, քանի որ վաճառքների անկում դեռևս չի նկատվել, ինչը չի կարելի ասել Toyota-ի մասին, որի մետ արդեն նշվել է պահանջարկի անկում:Երրորդ տեղում է General Motors ընկերությունը, որի վաճառքներն աճել են 2%-ով` հասնելով 9.920.000 ավտոմեքենայի: Հարկ է նշել, որ  GM-ը հանդիսանում էր խոշորագույն ավտոարտադրողներից մեկը, մինչև որ 2008 թ-ին Toyota-ին հաջողվեց գահընկեց անել նրան, ինչից հետո, այնուամենայնիվ, GM-ը կարողացավ կրկին վերականգնել իր դիրքերը 2010 թ-ին: Սակայն 2012 թ-ին ճապոնացիները վերադարձրին իրենց առաջատարի տիտղոսը, որն էլ մինչ այժմ պահպանում են:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ